Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում 4 հոգի ձերբակալված է

Հունիս 12,2015 14:05

Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից  խոշոր չափերի յուրացման դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով քրեական գործ է քննվում: Այդ գործի շրջանակներում անհրաժեշտության է առաջացել խուզարկություն կատարել Իջեւան քաղաքում գտնվող Հ. Ներսիսյանի առանձնատանը: Խուզարկություն կատարելու համար եղել է դատարանի որոշում: Հունիսի 9-ին մարզային քննչական վարչության քննիչը փորձել է Հ. Ներսիսյանի առանձնատանը խուզարկություն կատարել, սակայն 10-12 երիտասարդներ դրան խոչընդոտել են: Այդ կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով(«Գործի բազմակողմանի,լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը»): Այդ գործի շրջանակներում ձերբակալվել է 4 հոգի, որից մեկը 2015թ. մարտի 15-ին Իջեւանի ավագանու ընտրություններում 21 թեկնածուներից ամենաքիչ ՝ 87 քվե ստացած   Էդգար Ամիրյանն է:

Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ ձերբակալվածների թիվն առաջիկայում կավելանա: Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը հունիսի 12-ին Հ. Ներսիսյանի առանձնատանը խուզարկություն է կատարել, սակայն քրեական գործի համար էական ապացույցներ չեն հայտնաբերվել:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Էդգարի կեղծ վկայականով աշխատելու և պետությունից աշխատավարձ ստանալու գործը դատարանում քնեց, հիմա խաղ են անու*մ:Տղեն բռնիչների օգնականն է հետն էլ ՀՀԿ ական ու սերժական, հետն էլ…հայի տղա* է…

  2. Khajak Tananyan says:

    Գայլերը իրենց ոհմակում թույլերին և վիրավորներին չեն խնայում , ավելորդ բեռից ազատվելու համար սովորաբար խժռում են …

  3. Գարեգին says:

    ՈՂԲԱՄ ՎԻՃԱԿԴ ԽԱԺԱԿ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930