Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

«Զատիկ»-ի սաները անակնկալներով լի օր են անցկացրել

Հունիս 12,2015 18:10 Share

Արդեն երկրորդ տարին է` Երևանի «Զատիկ» մանկատան սաների համար մանկական ժամանցային միջոցառում են կազմակերպում Երևանի քաղաքապետարանը և ՀՀ Ոստիկանությունը, ինչպես նաև Ազատության հրապարակի տարածքում մանկական խաղային ժամանցի կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսվարողները։

Երեխաները հրապարակում օգտվել են տրամադրվող բոլոր խաղային միջոցներից՝ հեծանիվ ու մանկական մեքենաներ են վարել, գունավորել գիպսե արձանիկներ ու պնակներ։ Կազմակերպիչները նաև պաղպաղակ են հյուրասիրել սաներին։

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել