Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Արեւն էլ  են գլխներիցս կտրում, վաճառում». գյումրեցին՝ «Հիմնադիր խորհրդարանի» աջակցին

Հունիս 13,2015 21:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Գյումրու Թատերական  հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ  ելույթ ունենալու համար խոսք տրվեց  Հիմնադիր խորհրդարանի ակտիվ աջակից, մաթեմատիկոս  Ժաննա  Մակյանին:

Նա գերադասեց երկխոսության մեջ մտնել հավաքվածների հետ: Վերջիններս կանգնել էին   ծառերի տակ՝ բավական հեռու բանախոսներից:

Himnadir xorhrdaran GyumriԺաննա Մակյանը նշելով, թե այնպիսի տպավորություն է, որ մարդիկ իրենցից թաքնվել են, խնդրեց  մոտ գալ:  Հավաքվածները պատճառաբանեցին, որ արեւ է այդտեղ, իսկ բանախոսը պնդեց. «Արեւը էդքան չի վառում, ոչինչ, մեր արեւն է»: Ի պատասխան  Ժաննա Մակյանի, մի ծերունի բացականչեց. «Էդ էլ կկտրեն գլխներից, էդ էլ…կվաճառեն»: Բանախոսը պատասխանեց. «Եթե ձայն չհանենք, էդ էլ կկտրեն, դրա համար բոլորիդ կոչ եմ անում միախմբվել, այստեղ չեմ տեսնում երիտասարդներին , մի քանի հոգի են աջ կողմում. ձեզ եմ դիմում, ո՞ւր են ձեր ընկերները, ինչո՞ւ այստեղ ներկա չեն»: Մինչ երիտասարդները ուսներն էին թափ տալիս, որ տեղյակ չեն, չգիտեն, նույն ծերունին շարունակեց. «Լենինական որ փողոցով անցնում ես, վաճառվում է, վաճառվում է…»:

Մանրամասները ՝ տեսանյութում :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: