Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ և պաշտոնեական կեղծիք կատարել. հարուցվել է քրեական գործ

Հունիս 16,2015 15:41

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հովհաննես Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հունվարի 4-ին՝ գիշերային ժամի, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում գտնվելու ժամանակ իրեն են մոտեցել հիմնարկի մի քանի աշխատակիցներ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, ստիպողաբար մտցրել են հիմնարկ:

Քրեակատարողական հիմնարկում հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցները շարունակել են իր նկատմամբ կիրառել բռնություն՝ պահանջելով խոստովանել, իբր, ինքը քիչ առաջ թմրամիջոց է արտանետել հիմնարկի տարածք: Դրանից հետո հիշյալ քրեակատարողական հիմնարկի հետաքննիչը առանց ընթերակաների ներկայության կազմել է իրեն խուզարկության ենթարկելու վերաբերյալ կեղծ արձանագրություն և արձանագրել, թե, իբր, գրպանից հայտնաբերվել է այն ծխախոտի տուփը, որի փայլաթիթեղով փաթեթավորված է եղել արտանետված թմրամիջոցը:

Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930