Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Միքայել Մելքումյանը նորվա պրոֆեսոր չէ»

Հունիս 17,2015 14:36 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:

Երբ ամբիոնին էր մոտենում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրան ներկայացնելիս հատուկ շեշտեց պատգամավորի`պրոֆեսոր լինելու հանգամանքը:

Դահլիճից հնչեցին ռեպլիկներ, ի պատասխան որոնց, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Պարոն Մելքումյանը նորվա պրոֆեսոր չէ, դոկտոր պրոֆեսոր է երկար տարիներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: