Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկավարժականի շրջանավարտների երդումն ու զինղեկի խրոխտ երգը  (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունիս 18,2015 16:46

Այսօր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի 158 մագիստրոս-շրջանավարտների հանձնվեցին ավարտական դիպլոմներ: Նրանցից 18-ը ստացան գերազանցության դիպլոմ: Բուհի բակում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին  նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

IMG_0391 IMG_0286 IMG_0204 IMG_0120 IMG_0066 IMG_0017 IMG_0429

Նշենք, որ Սրբազանը ամեն տարի գալիս է օրհնելու այս բուհի շրջանավարտներին: Նրանցից յուրաքանչյուրը երդվեց բարձր պահել մանկավարժի կոչումը, ծաղկեցնել հայ դպրությունը, բուհի հենակետային դպրոցի զինղեկ Հարություն Հարությունյանն էլ իր հայրենասիրական, խրոխտ երգով ավելի ոգևորեց շրջանավարտներին:

Նկատի ունենալով, որ Գյումրու աշխատանքային շուկան խիստ սահմանափակ է, դպրոցներում ուսուցիչներին են կրճատում, աշակերտների թիվն է նվազում, փակվում են նաև սպասարկման օբյեկտները, մենք շրջանավարտներից հետաքրքրվեցինք, թե կա՞ն շանսեր աշխատանք գտնելու այս քաղաքում, թե՞ ավարտելուց հետո իրենք էլ շատերի պես կլքեն հարազատ քաղաքը:

Շրջանավարտներից մեկը՝ Աննա Զաքոյանը, դժգոհեց, որ գործատուները բարեհամբույր չեն նորավարտների նկատմամբ, բացարձակ հաշվի չեն առնում, որ իրենք թեև աշխատանքային փորձ չունեն, բայց ունեն գիտելիքներ, ունակություններ:

Մեր հարցին, թե ինչպե՞ս եք դպրոցներում աշխատելու, երբ այնտեղ աշխատող ուսուցիչներն են գրեթե անգործ մնում, մեր զրուցակիցը պնդեց, որ իր՝ կրթության կազմակերպում մասնագիտության հաստիքն առկա է դպրոցներում, այն նոր մասնագիտություն է, սակայն այնտեղի աշխատողները չունեն համապատասխան դիպլոմ:

Շրջանավարտներից մեկն էլ`Մարիամ Գրիգորյանը, համոզված է, որ բոլոր այն ուսանողները, որոնք ուսանողական տարիներին իրենց գիտելիքներն ամրապնդել են նաև ոչ ֆորմալ կրթությամբ, կկարողանան Գյումրիում աշխատանք գտնել, թեկուզև թեթևակի ու ոչ այնքան համապատասխան: Սակայն, ըստ շրջանավարտի, Գյումրու շուկան իրոք շատ սահմանափակ է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930