Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել են ապօրինի ծառահատման նոր դեպքեր

Հունիս 18,2015 17:59 Share

Վերջին մեկ ամսվա ընթացքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և արձանագրվել են անտառխախտման մի շարք դեպքեր ազգային պարկի տարբեր մասնաճյուղերի պահաբաժիններում: Մասնավորապես` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 4 պահաբաժնում արձանագրվել է 12, «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 10 պահաբաժնում` 2 և «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնում` 7 ծառի ապօրինի հատումներ:

Կազմված անտառխախտման արձանագրությունները ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել