Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի նստացուցարների դեմ քրեական գործ է հարուցվել

Հունիս 23,2015 12:13

Ոստիկանության Կումայրի բաժնից բերման ենթարկված գյումրեցի 12 ակտիվիստներին դեռ ազատ չեն արձակել, սակայն ոստիկանության շենքի մոտ հավաքված գյումրեցիները վայրկյան առ վայրկյան սպասում են, որ նրանց բաց կթողնեն: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ:

Հիշեցնենք, որ երեկվանից գյումրեցիները  նստացույց էին անում Թատերական հրապարակում, առավոտյան ոստիկանները բռնի ուժով նրանց մտցնելով մեքենաները՝ բերման էին ենթարկել ոստիկանության Կումայրիի բաժին:

Այս պահին արդեն երկու հոգու ազատ են արձակել, մնացածները հարցաքննվում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930