Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները աղբամաններով բարիկադ են կազմել. (Տեսանյութ)

Հունիս 23,2015 21:55

Այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ գրողների միության տան մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ դուրս եկած բողոքի ակցիայի մասնակիցները «Սանիտեկի» աղբամաններով բարիկադ են կազմել, աղբամաններով պատ են շարել, որպեսզի ոստիկանների հետ շփում չունենան: Իրավիճակը բավականին լարված է: Խոսակցություններ են գնում, որ ոստիկանությունը նորից ջրցան մեքենան է ուզում գործի դնել: Ըստ ցուցարարների շրջանում տարածված լուրերի, ջրցան մեքենան մոտեցնում են երթի մասնակիցների հետեւի մասին, որպեսզի թիկունքից սկսեն գործողությունները:

IMG_5738 IMG_5758

Բողոքի ակցիան այս պահին անկառավարելի է դառնում, ցուցարարները կանգնել են աղբամանների վրա եւ վանկարկում են՝ «Ազատ, անկախ Հայաստան». «Ոչ թալանին»: Ակցիայի մասնակիցներն արդեն միմյանց  հետ են վիճում, համաձայնության չեն գալիս իրենց հետագա քայլերի որոշման շուրջ:

Ակցիայի ժամանակ մի երիտասարդ աղջիկ ուշաթափվեց, հայտնի չէ, թե նրան շտապ օգնությունը մոտեցե՞լ է, թե՝ ոչ, բժշկական օգնություն ցուցաբերվե՞լ է, թե ոչ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18.00-ին Ազատության հրապարակում էին  հավաքվել էլեկտրոէներգիայի դեմ թանկացման բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանց թիվը բավականին շատ է: Ցուցարարները երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա, եւ ծրագրել էին հասնել մինչեւ ՀՀ նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26, սակայն ոստիկանությունը պողոտայի սկզբնամասում՝ գրողների միության տան մոտ արդեն պատ էին շարել եւ արգելել նրանց առաջ շարժվել: Այս պահին ցուցարարները կանգնած են բաղրամյան պողոտայի սկզբնամասում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930