Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիայի մասնակիցները Հունան Պողոսյանին սադրիչ ոստիկանի անունը տվեցին. (Տեսանյութ)

Հունիս 25,2015 00:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանելով օտարերկրյա լրատվամիջոցի լրագրողի հարցին՝ թե որքան երկար կարող է շարունակվել այս անօրինական ակցիան, ասաց, որ  օրենքը չի նախատեսում որեւէ ժամկետ: Հնարավո՞ր է այսպես խաղաղ ամիսներով շարունակվի, հարցին էլ Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունը փորձում է խաղաղ ճանապարհով լուծել հարցը»:

Բողոքի ակցիայի մասնակիցները դիմելով ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին, ասացին, որ ոստիկանների շարքում կա սադրիչ, եւ նրա անուն էլ ասացին փոխոստիկանապետին: Պողոսյանն էլ ակցիայի մասնակիցներին ասաց, որ բավականին շատ սադրիչներ կան  ակցիայի մասնակիցների շրջանում:

Ակտիվիստների եւ փոխոստիկանապետի զրույցը՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: