Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հաղորդագրությունը Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ

Հունիս 25,2015 16:54

Մենք մտահոգված ենք Երևանում հունիսի 23-ին բողոքի ցույցերի ժամանակ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ցուցարարների՝ այդ թվում և լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու մասին ստացվող հավաստի հաղորդագրություններով։ Կոչ ենք անում իշխանություններին շտապ և մանրազնին հետաքննել այս դեպքերը։ Քանի դեռ երկրում շարունակվում են բողոքի ցույցերը, ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի ոստիկանների կողմից ցույցերի վերահսկման գործողությունների խիստ  համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին և չափանիշներին՝ ներառյալ Իրավապահ մարմինների վերաբերյալ ՄԱԿ-ի վարքականոնը և Իրավապահ մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները։

Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որն արտահայտում է «Հայաստանում ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության մասին» կառավարության ստանձնած հանձնառությունը։ Մենք հորդորում ենք կառավարությանը բողոքի ցույցերի նկատմամբ իրականացվող գործողություններում հարազատ մնալ այս հանձնառությանը, ինչպես նաև կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնությունից։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ

Ռավինա Շամդասանի՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ

Ամսաթիվ՝ 25 հունիսի 2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930