Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ միայն Աշոտյանը, ընդդիմադիրներն էլ են պատժվելու». (Տեսանյութ)

Հունիս 25,2015 21:03

«Բաղրամյան պողոտայում գիտակից,  արժանապատիվ հայ երիտասարդություն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, որն այսօր Բաղրամյան պողոտայում էր, որտեղ տեղի է ունենում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ակցիան:

Մեր այն հարցն՝ հնարավո՞ր է այս սոցիալական «բունտը» վերածվի քաղաքական պայքարի, ազատամարտիկն ասաց. «Երիտասարդները բոլորն էլ գիտակցում են ամեն ինչ:

Օրինակ` Շարմազանովի հայտարարությունից  հետո, այս երիտասարդները հասկացան, որ այստեղ Սահմանադրության մասին խոսք լինել չի կարող: Այսինքն` երբ ԱԺ նախագահի տեղակալը բացահայտ հայտարարում է, որ երկրի նախագահն իր պաշտոնավարման վերջում կհայտարարի՝ ով է լինելու  հաջորդ նախագահը, այդ հայտարարությունից հետո այս երիտասարդությանն ուրիշ բան չի մնում մտածելու, քան՝ այո, մենք պետք է Սահմանադրության կարգը վերաքննենք այս երկրում, նորմալ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ունենանք: Հակառակ դեպքում մի օր պիտի գազի համար պայքարենք, մի օր՝ հոսանքի, հաջորդ օրը՝ չգիտեմ ինչի»:

Պարոն Պետրոսյանն ասաց, որ երիտասարդները հաղթանակից  ոգեւորված, կգնան ռադիկալ քայլերի:

Ազատամարտիկի խոսքերով՝ Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներն այս ժամանակի տերն են, արժանապատիվ հայ են:

Իշխանությունների դիրքորոշման եւ վարքագծի մասին էլ Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ իշխանությունը նույն գործարարի՝ ՀԷՑ-ի ղեկավարների հետ կապի մեջ են ու իրենց եկամտի խնդիրն է. «Նրանք ինչ արտահայտվում են՝ հակառակն են արտահայտվում, ու անպատիժ չեն մնում, այս երիտասարդները չեն ներելու: Մենք ականատես եղանք ի դեմս Աշոտյանի (բողոքի ակցիայի երիտասարդները նախարար Արմեն Աշոտյանին տեսնելով Բաղրամյան պողոտայում՝ հայհոյանքով հորդորում էին հեռանալ Ն.Բ.), եւ ինչո՞ւ միայն Աշոտյանի, այն ընդդիմադիրներն էլ, որոնք խաբել են, իրենք էլ են պատժվելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930