Լրահոս
Օրվա լրահոսը

Ժպիտների հանգստավայր

Հունիս 27,2015 12:30

Կամ՝ ապարանյան հումոր

Հրեշտակներին զվարթուն են ասում, այսինքն` խնդասիրտ, խնդերես, այսինքն թե` մարդկանց նման չեն բռնվում պահի ծանր ազդեցությամբ, որ ոմանց համար ի հայտ է լինում որպես դառը ճակատագիր կամ անելանելի վիճակներից անգամ իրենց անձերը մահու դուռն հասցնելու որոգայթ:

Բարի հրեշտակները միշտ ելքեր ունենում են, եւ բավական է իմաստուն առակատիպ մի հումոր, որ պահի սեւամաղձության որոգայթը ետ քաշվի եւ դու հույսով նայես վաղվա օրվան եւ ժպտաս վաղվա ծագող արեգակին ու օրեօր սկսես հաղթանակներ տանել:
Այդպիսի գեղեցիկ մի նպատակադրումով է հրապարակված Վաչագան Սարգսյանի «Ապարանյան անեկդոտների» նոր ժողովածուն:

Ապարանյան զվարթունների հետ այս գրքի ապաշխարանքի նմանվող ինքնաքննադատական կամ ինքնաձաղկանքի հումորներով եկեք մենք էլ առօրյա տհաճանքներից հեռանանք ծիծաղի առողջարան, հուսալով, որ վաղը առավել առողջ հաջողություններ են մեզ սպասվում, եթե արդեն ջանանք… առավել խելամիտ ապրել: Ամեն:

Հ.Ե.Ո.

Ապարանցու երեխան ասում է.
-Մամա, չիշիկ ունեմ:
-Բան չկա, բալա ջան,- հանգստացնում է մայրը,- մարդ կա` էտ էլ չունի:
***
Ապարանցին տուն է մտնում եւ զարմացած դիմում տանեցիներին.
-Էս հեռուստացույցն ինչի՞ չեք միացնում:
-Պապան մեռել ա,- պատասխանում են նրան:
-Ինչի մենակ պապա՞ն գիտեր միացնելու ձեւը:
***
Ապարանցուն հարցնում են.
-Ձեզ մոտ արջին ի՞նչ են ասում:
-Մեզ մոտ արջին ո՞վ կարա բան ասի: Կտա գլուխը կջարդի…
***
Ապարանցու կինը պատերազմից հղի է տուն վերադառնում, մարդն ասում է` էս ի՜նչ ա, այ կնիկ, կինն էլ թե` սո՛ւս, «պլեն» եմ բերե…
***
Ապարանցուն հարցնում են.
-Ինչո՞ւ ես տղայիդ անունը Պապա դրել:
-Բա հորս անունն ա,- պատասխանում է նա:
***
Ապարանցու գլխին ծիտը ծրտում է, ասում է` ի՜նչ լավ ա կովերը չեն թռնում…
***
Ապարանցու մատը փուշ է մտնում: Հանում` տեսնում են, որ արյուն է գալիս, փուշը նորից տեղն են դնում:
***
Ապարանցին տանում է մեզի անալիզ հանձնելու: Քույրերը հարցնում են.
-Մե՞զ ես բերել:
Ապարանցին պատասխանում է.
-Չէ, բայց եթե պետք ա, վաղն էլ ձեզ կբերեմ:
***
Ձեռքը կոտրած ապարանցին բժշկին հարցնում է.
-Բժիշկ ջան, որ ձեռս լավանա, կարա՞մ ջութակ նվագեմ:
-Իհարկե, կարող ես,- պատասխանում է բժիշկը:
-Վա՜յ, ինչ լավ ա,- ուրախանում է ապարանցին,- առաջ վաբշե չէի կարում ջութակ նվագեմ:
***
Ապարանցի կինը ծննդաբերում է: Երկվորյակ է ունենում: Ուշքի գալով եւ այս մասին իմանալով` նստում, հոնգուր-հոնգուր լաց է լինում: Բժիշկը զարմացած հարցնում է.
-Ի՞նչ է եղել, ինչի՞ ես լացում:
Կինը դժվարանում է խոսել: Մի քիչ հանգստանալուց հետո անկեղծանում է.
-Մարդս որ հարցնի` էս մեկն ումի՞ց ա, ի՞նչ եմ պատասխանելու…
***
Ապարանցին ընկերուհու հետ Պռոշյան փողոցով անցնում է, ընկերուհին էլ չի դիմանում.
-Ի՜նչ լավ խորովածի հոտ ա…
-Ուզում ես,- ասում է ապարանցին,- արի մի հատ էլ անցնենք:
***
Ապարանցի աղջիկ ու տղա 7 տարի ընկերություն են անում: Մի օր աղջիկն ասում ա` չամուսնանա՞նք: Տղան` 7 տարի ա իրար հետ ենք, էլ մեզ ո՜վ կուզի:
***
Ապարանցին իմանում է, որ ԱՊՊԱ-ն պարտադիր է, մեքենա է առնում:

«Առավոտ» օրաթերթ
26.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930