Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների ինքնատիպ, հումորով ցուցապաստառները հոսանքի թանկացման դեմ (Ֆոտոշարք)

Հունիս 28,2015 00:50

Գյումրիում հոսանքի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի ցուցապաստառները գրեթե ամեն օր փոխվում են:

Գյումրեցի երիտասարդները հումորով, սուր ու ազդեցիկ մտքեր են շարադրում՝ ցուցադրելով իրենց ողջ ստեղծագործական հնարավորությունները: Երբեմն այս ամենին օգնության է հասնում Գյումրու բարբառը, օրինակ՝ «Կդորըմ մարդ եղեք» ցուցապաստառը ամենասիրվածներից է:

Gyumri cuyc 4Այսօրվա բողոքի ակցիայի ցուցապաստառներից մեկը գրված էր Մհեր Մկրտչյանի անունից. «Սիրանուշը ընձի կվառեր, դուք էլ ժողովրդին», ցուցապաստառում վկայակոչվում է նաեւ «Մեր մանկության տանգոն» ֆիլմը:

Gyumri cuyc 3

Ցուցապաստառներից մեկն էլ արվեստասեր գյումրեցու մտահոգությունն է. «Լույսն օր թանգընա, ես էլեկրոգիթառ չեմ կըռնա նվագեմ, այ բիբիններ»:

Gyumri cuyc 1Մեկ այլ ցուցապաստառում էլ երիտասարդները հիշեցնում են, որ իրենք մութ տարիների լուսավոր սերունդն են, որի հետ խաղեր տալ չարժե:

Gyumri cuyc 5

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930