Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հովհաննիսյանի մահվան պատճառ դարձել է հյուրանոցում հնչած տագնապը

Հունիս 28,2015 14:01

Երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում սրտի կաթվածից մահացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը:

Aravot.am-ը Հայաստանի շախմատային ֆեդերացիայից որոշ մանրամասներ ճշտեց շախմատային գործչի մահվան կապակցությամբ:

Գագիկ Հովհաննիսյանը առողջական խնդիրներ ուներ, մասնավորապես, սրտի, շաքարային դիաբետի… Վերջին շրջանում նա տեղաշարժվում էր ձեռնափայտով: Չնայած դրան, Գագիկ Հովհաննիսյանը մշտապես մեկնում էր միջազգային մրցաշարեր՝ լուսաբանելու հատկապես Լեւոն Արոնյանի մրցելույթները: Ստավանգերից էլ նա հունիսի 16-ի երեկոյան լուսաբանել է «Norway Chess»-ի առաջին տուրը, որը նաեւ վերջինը դարձավ նրա կյանքում:

Այդ օրը ուշ երեկոյան, հնարավոր է նաեւ՝ գիշերը հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր շախմատային մեկնաբանը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. հնչել է հակահրդեհային տագնապի ազդանշանը եւ սկսվել մարդկանց արագ տարհանումը: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել սրտի կաթվածը եւ նա հայտնվել է կոմայի մեջ:

Մեկ այլ տարբերակով Գագիկ Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, դուրս է եկել հյուրանոցից եւ այդ ժամանակ է կաթված ստացել եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:

ՀՇՖ-ում առայժմ դեպքերի հաջորդականությունը ճշգրտությամբ չգիտեն: Սակայն մեզ ասացին, որ լուրն ստանալով՝ անմիջապես զանգահարել են հիվանդանոց, խոսել բուժող բժշկուհու հետ: «Գագիկ Հովհաննիսյանը մի քանի օր գտնվել է կոմայի մեջ: Նա նաեւ մի քանի կոտրվածք է ունեցել, ամենայն հավանականությամբ՝ ընկնելու հետեւանքով: Սակայն բժիշկը մեզ վստահեցրեց, որ մեր գործընկերը մահացել է սրտի կաթվածից, որի մասին պաշտոնական հաղորդագրություն էլ է տարածվել», – ասացին ՀՇՖ-ից:

Ասես, ճակատագրի հեգնանքով Գագիկ Հովհաննիսյանը մահը համընկել է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվա հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Armchess.am-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Գագիկ Հովհանիսյանը եղել է իմ համալսարանական ուսուցիչը:Այն,որ նրա մահը վրա է հասել Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը՝պատահական չէ:Ես մի քիչ հասկանում եմ ,որ սրտի կաթված կարող են առաջացնել յուրաքանչյուր մարդու մոտ՝ երբ ուզենան,եթե իհարկե նա առողջական որոշ խնդիրներ ունի:Ամոթ Նորվեգիային, որ նրա մահը համապատասխանեցրել է Պետրոսյանի ծննդյան օրվան համապատասխանեցնելով:Իհարկե, այդ մահը կարող էր թելադրվել նաև այլ երկրից,որը ցավոք սրտի դժվար է բացահայտել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930