Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես ավելի լայն օրակարգի կողմնակից եմ» (Տեսանյութ)

Հունիս 29,2015 05:11

Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների մեջ է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա լրագրողների հետ զրույցում  հիշեց նախագահական ընտրությունները, Եվրասիական միությունը եւ այլն: Նաեւ ասաց, որ «7 լուման չէ հարցը»,  կոչ արեց չվախենալ քաղաքական գործիչների, քաղաքական հոսանքների մասնակցությունից: «Չեմ կարծում, որ ճիշտ է քննադատել քաղաքական ուժերին՝ միջամտելու մեջ: Քաղաքական ուժերը պատշաճ հեռավորություն են պահպանել, միայն կողքը կանգնած աջակցել են երիտասարդներին, բայց այսօր նախաձեռնության անդամները հեռացան, չգիտեմ ինչու այդ որոշումը ընդունեցին, որովհետեւ ասել էին, որ ժողովրդի կողքը կմնան»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հիշեց, որ իրեն էլ էին մեղադրում հետդարձի համար, քանի որ ինքը պատասխանատվություն էր վերցրել եւ տեսել էր, որ կտրուկ գործողությունների համար «կրիտիկակական զանգված» չկար:

Ր. Հովհաննիսյանը չի նկատել, որ ցուցարարների որակը փոխվել է. «Նույն մաքուր գաղափարներն են, նույն նվիրվածությունը»: Նա զարմանք հայտնեց, որ Ազատության հրապարակում վառ լույսեր են վառված:

«Թող ոչ ոք չմեծամտանա, այսօր հարթակում են, վաղը՝ ոչ: Թող չմեծամտանա նաեւ Սերժ Սարգսյանը: Նա զիջեց իրավունքները օտարներին, դա հաղթանակ չէ իր համար»,- կոչ արեց «Ժառանգության» առաջնորդը:

«Ես կողմնակից եմ, որ քաղաքացիները շարունակեն իրենց իրավունքների պաշտպանությունը՝ Սահմանադրությանը հնազանդությամբ: Պետք չէ վախենալ քաղաքացիական զանգված- քաղաքական ուժեր համագործակցությունից: Պայքարը պտուղ կտա միայն համատեղ պայքարում: Քաղաքացիական ուժերը դառնում են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչները դուրս են գալիս քաղաքականությունից»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նաեւ նշեց, որ իրեն նվաստացած էր զգացել ոստիկանության՝ հունիսի 23-ի «լկտի պահվածքից»:

Նա «պետական արժեք» գնահատեց երիտասարդների պայքարը՝ «թող ոչ ոք այն չնսեմացնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Арам says:

    На Баграмяне остались в основном лгбд -члены и клоуны,как ты,Раффи!…………………………….. ( видите, кто именно препятствует созданию гражданского общества!?) Где бы они не появлялись, все портят!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930