Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի ենթակայության թվով 29 մանկապատանեկան մարզադպրոցներին տրամադրվել  է մարզագույք

Հուլիս 02,2015 17:47

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացվող մարզադպրոցների գույքային ծրագրով մայրաքաղաքի ենթակայության թվով 29 մանկապատանեկան մարզադպրոցներին տրամադրվել  է մարզագույք՝ գեղարվեստական, ակրոբատիկ մարմնամարզության, ըմբշամարտի գորգեր՝ ծածկոցներով, վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի ցանցերի լրակազմեր, հանդբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ մարզաձևերի 400-ից ավելի գնդակներ, սուսերի սայրեր, 900 խորանարդ մետր մարմնամարզական սպունգ, պարուսուցման մեծ հայելի, ինչպես նաև 2 մարզադպրոցների համար` գրասենյակային կահույք:

Մարզագույքի ձեռքբերման հավաստագրերը բաժանվել են մարզադպրոցների տնօրեններին: Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներում լուծված կլինեն բոլոր տեսակի խնդիրները: Մինչ այդ, Յուրի Մամիկոնյանը վստահեցրել է, որ 1991 թվականից ի վեր երևանյան մանկապատանեկան մարզադպրոցներին նոր գույք չէր տրամադրվել: Մարզադպրոցների տնօրեններն իրենց հերթին նշել են, որ գույքային համալրումը վաղուց սպասված էր, քանի որ առկա գույքի զգալի մասը ֆիզիկապես ու բարոյապես հնացել  էր: Վերջիններն իրենց գոհունակության խոսքն են հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` մարզադպրոցներին ցուցաբերած տարաբնույթ աջակցության համար, և պարտավորվել, որ այսուհետ տարբեր մարզաձևերի մարզիկների ավելի լավ արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Հիշեցնենք, որ օրերս 15 անուն նոր գույք էր տրամադրվել նաև Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցներին։ Տրամադրվող գույքի ցանկում ներառված էին անհրաժեշտ կահույքն ու մարզական գույքը, ինչպես նաև՝ համակարգիչներ, որոնցով դպրոցներն առաջին անգամ են համալրվել։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031