Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ Առաքել Մովսիսյանը փոքր տարիքում ինչ-որ շեղումներ է ունեցել. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 03,2015 12:44

Երեկ, երբ ԱԺ-ն վավերացրեց Ռուսաստանի  հետ  միջկառավարական պայմանագիրը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դրան դեմ էր քվեարկել։

Քվեարկությունից հետո Շմայսը ի լուր բոլորի հայտարարել է. «Արա դե, որ ասում են՝ թուրք, լրտես… Այ էս ա լրտեսը»։

Վերջերս էր, երբ մենք կոչ արեցինք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին սաստել Շմայսին եւ թույլ չտալ, որ իր անունը շահարկի։ Հիշում եք, որ Շմայսը բռնաբարելու եւ գլխատելու սպառնալիքներ էր հնչեցրել Սեյրան Օհանյանի եւ նրա ընտանիքի հասցեին քննադատական խոսքեր ասողներին։ Կոպիտ ասած։

Այս անգամ մենք տրամաբանորեն պետք է նույնատիպ կոչով դիմեինք ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, բայց դժվար թե նա ընկալի մեր կոչը։ Եթե ընկալի, միայն ուրախ կլինենք։ Բայց նախկինում էլ է Շմայսը աչքի ընկել իր ցինիկ եւ անբարո վարքագծով, ու ոնց որ չենք հիշում, որ Գալուստ Սահակյանը նրան գոնե մի թեթեւ կշտամբած լիներ, էլ չենք խոսում, որ Էթիկայի հանձնաժողովում քննարկվեր ու համապատասխան գնահատական տրվեր պատգամավոր կոչեցյալի վարքագծին։

Մի անգամ մենք ներկայացրեցինք Շմայսի հոգեբանական կերպարը։ Ակնհայտ է, որ այս անձնավորությունը փոքր տարիքում ինչ-որ շեղումներ է ունեցել։ Ինչ-որ լուրջ հոգեբանական տրամվա է ստացել, որի պատճառով նրա մեջ առաջացել է հատկապես հակառակ սեռի նկատմամբ ագրեսիվության սինդրոմ։ Այս անձնավորությանը բացարձակապես խորթ է պարկեշտություն, տղամարդկություն՝ ջենթլմեն իմաստով, հատկանիշները։ Չնայած կանանց հասցեին վիրավորանքներ եւ սեռական հայհոյանքներ շաղ տվողին դժվար է տղամարդ համարել։ Համենայնդեպս, մեզ դաստիարակել են այն ոգով, որ նմաններին «ղզիկ» էինք անվանում։

Մենք չգիտենք, Շմայսը իսկապես մասնակցել է Արցախյան ազատամարտին, որովհետեւ պատերազմական տարիների մամուլում նրա անունր կամ նկարը երբեւիցե մեր աչքով չի ընկել, բայց դժվար է հավատալ, որ միմիայն կանանց հանդեպ վիրավորանքներով իրեն տղամարդ զգացողը պատերազմի բովով անցած լինի։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031