Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀԿ Երիտասարդական  կազմակերպության  ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն ունեցան ԵՏՄ երիտասարդ լիդերների առաջին համաժողովին

Հուլիս 03,2015 12:48

Հուլիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովին: Համաժողովին ներկայացել էին պատվիրակություններ ՌԴ-ից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից:

Համաժողովն անցկացվեց ՌԴ Պետդումայում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այնուհետև համաժողովի շրջանակներում անցկացվեց լիագումար նիստ, որի ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես եկան  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները, ՌԴ Պետդումայի որոշ պատգամավորներ, պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև համաժողովի հյուրերից:

Նիստի ընթացքում խոսվեց այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝  ԵՏՄ առանձնահատկությունները և հեռանկարները, ԵՏՄ-ն գլոբալ համակարգում, ԵՏՄ շրջանակներում հումանիտար համագործակցությունը, Եվրասիական տնտեսական իրավունք, հակամոնոպոլիստական կարգավորումը որպես ԵՏՄ անդամ երկրների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման գործոն, ԵՏՄ բարձրորակ կադրերի պատրաստումը և այլն: Ելույթներից հետո կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացվեց <<ԵՏՄ զարգացման ուղիները և հասարակական-քաղաքական գործընթացները>> թեմայով: Քննարկմանը հաջորդեց նիստի արդյունքների ամփոփումը, կազմվեց համաժողովի հուշագիրը, որով նախատեսվում է Եվրասիական տարածաշրջանում երիտասարդության ակտիվացում,  երիտասարդության շրջանում եվրասիական ինտեգրման գաղափարների և հնարավորությունների տարածում ու զարգացում, համաժողովի ամենամյա կազմակերպում, ԵՏՄ կրթական և կադրային պոտենցիալի զարգացում և առկա խնդիրների լուծման համար համապատասխան կազմակերպաիրավական ձևի կիրառում:

Հավելենք, որ համաժողովի ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հանդես է եկել առաջարկությունների փաթեթով:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031