Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Արդարադատության նախարարության շենքում

Հուլիս 04,2015 10:03 Share

Nta.gov.am-ը տեղեկացնում է՝ հուլիսի 4-ին, ժամը 01.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41ա հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել` 02.00-ին:
Այրվել է նիստերի դահլիճին կից օժանդակ սենյակը (20 քմ) գույքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել