Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս օր շարունակ քննարկում և բանավիճում էին ցեղասպանագիտության և նրա հարակից ոլորտների շուրջ

Հուլիս 14,2015 12:05

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի փակման արարողությունը:

Հանդիսավոր խոսքով և հետաքրքիր տեսաշարով ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահությանը՝ ի դեմս Դանիել Ֆեյերստեյնի և Դոննա-Լի Ֆրիզի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին վստահելու և հնարավորություն տալու համար՝ կազմակերպ նման կարևորության միջոցառում:

Նա նշեց, որ նախապատրաստական աշխատանքները և քննարկումները եղել են թեժ, երբեմն բուռն, բայց արդյունավետ: Դիմումները եղել են շատ, ընտրությունը՝ խիստ: Արդյունքում երևանյան գիտաժողովին մասնակցեցին 130 մասնակիցներ աշխարհի 35 երկրներից, որոնք չորս օր շարունակ ներկայացնում, քննարկում և բանավիճում էին ցեղասպանագիտության և նրա հարակից ոլորտների շուրջ՝ տալիս առաջիկա մի քանի տարվա ոլորտների զարգացման ուղղությունները:

Գիտաժողովի օրերին հնչած ելույթների մի մասը հոդվածի տեսքով կտպագրվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի պաշտոնական հանդեսում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսում»:

Հանդես եկավ նաև Ալեք Հինթոնը, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահը, ում ղեկավարության ժամանակ էլ որոշում էր կայացվել Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովն անցկացնել Երևանում: Նա իր գոհունակությունը հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանը՝ կատարված աշխատանքի և փայլուն արդյունքների համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց իր թիմին՝ ՀՑԹԻ անձնակազմին: Նա ի նշան երախտագիտության «Ջեյմս Բրայս» ոսկե մեդալներ հանձնեց Դանիել Ֆեյերստեյնին, Դոննա-Լի Ֆրիզին, Պիտեր Բալաքյանին, Էնդրյու Վուլֆորդին, Ալեքս Հինթոնին, Ռաֆիկի Ուբալդոյին և Սուրեն Մանուկյանին գիտաժողովի կազմակերպման գործում իրենց ունեցած ավանդի համար:

IAGS-closing08Այնուհետև տեղի ունեցավ Հայփոստի կողմից թողարկված, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հուլիսի 8-12-ը հյուրընկալված Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովին նվիրված բացիկների մարում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031