Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Ղուկասյանի՝ համակարգում գտնվելը որոշակի անձանց ձեռք չէր տալիս». փաստաբան

Հուլիս 14,2015 20:15

Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանի (Դոգ)  փաստաբան Գեորգի Մելիքյանը իր պաշտպանյալին 4,5 տարվա ազատազրկման պատիժը չափից ավելի շատ է համարում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանը 2013թ. օգոստոսին հյուրանոցային մի համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:
Ըստ փաստաբանի, Վարդան Ղուկասյանի նկատմամբ ամենամեղմ պատիժը պետք է կիրառվի: «Որովհետեւ իրենք էլ են լավ հասկանում, որ դա առաջին հերթին իրենց է պետք, հետո Վարդան Ղուկասյանին»,-հավելեց փաստաբանը՝ առանց մանրամասնելու՝ ինչու:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Վարդան Ղուկասյանը նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ սպառնում էր՝ խոստանալով, իր խոսքով, պատռել ոստիկանական համակարգի դիմակը: Ըստ նրա՝ այդ ժամանակ իրեն սպառնում էր Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալի գործով դատաքննությունն արագացված  կարգով է, այդ պատճառով բոլոր ապացույցները չեն հետազոտվել գործի շրջանակում:

Մեր հարցին, թե Վարդան Ղուկասյանն ընդունե՞լ է իր մեղքը, փաստաբանն ասաց՝ այնքանով, որ ինքն է այդ երկու այսպես ասած գաղտնի ոստիկանության աշխատակիցներին հավաքագրել եւ ինքն է մեղավոր, որ այդ երկու աշխատակիցները հանցագործություն են կատարել:

«Վարդան Ղուկասյանի՝ համակարգում գտնվելը որոշակի անձանց ձեռք չէր տալիս»,- հավելեց փաստաբանը՝ կրկին չմանրամասնելով՝ ում ձեռնտու չէր Ղուկասյանի՝ համակարգում գտնվելը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031