Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են զբոսաշրջիկները նախընտրում Արցախը. «Արցախպրես»

Հուլիս 22,2015 11:47

«Առաջին անգամ եմ գտնվում Արցախում: Ես շատ բան չգիտեի Արցախի պատմության մասին»,- Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում, «Արցախպրես»-ի թղթակիցի հետ այսօր կայացած զրույցում նման խոստովանություն է արել ճապոնացի զբոսաշրջիկ, լուսանկարիչ Թայ Ուենոն:

«Շատ հետաքրքիր վայր է Արցախը։ Այստեղ գտնվելու իմ հիմնական նպատակը Արցախի պատմությանը, մշակույթին ծանոթանալն է և նրա բնակիչներին ճանաչելը: Միայն Ստեփանակերտում եմ եղել, և այստեղ ամեն ինչ ինձ դուր է եկել: Համտեսել եմ արցախյան ժենգյալով հացը, որը շատ համեղ է»,-նշել է Թ. Ուենոնը և հավելել, որ անպայման նորից կայցելի Արցախ՝ այս անգամ երկար ժամանակով, որպեսզի կարողանա լինել  բոլոր տեսարժան վայրերում:

11751174_1594601570803044_75758310_n_001

Իտալիայից ժամանած զբոսաշրջիկ Դումինկո Մարկաչին, ով նույնպես առաջին անգամ է Արցախում, նշել է. «Կարծում եմ, որ շատ հարուստ մշակույթ ունեք, որը զարգացրել եք դարեր շարունակ։ Վատ ժամանակներ են եղել Արցախի համար, Ձեր բնակիչները կարողացել են հաղթահարել բոլոր դժվարությունները և   պատերազմից հետո վերականգնել երկիրը»:

Դումինկո Մարկաչինի խոսքով՝ իր այցի գլխավոր նպատակն Արցախը տեսնելն ու խորապես ճանաչելն է, քանի որ մինչ այդ լիարժեք պատկերացում չի ունեցել Արցախի մասին:

11774273_1594601567469711_925052346_n_001

«Արցախի պատմաերկրագիտական թանգարանը շատ հետաքրքիր էր: Գիտաշխատողը բովանդակալից ներկայացրեց Արցախի պատմությունը»,- գոհունակությամբ նշել է իտալացի զբոսաշրջիկը և հավելել, որ իրեն շատ են հուզել հատկապես հոգևոր մշակույթը և մարդկանց հյուրասիրությունը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031