Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացարձակ ոչ»․ արցախցին՝ ՀՀ կառավարության կողմից իրենց վերադարձի իրավունքի պաշտպանության հարցի առիթով

Նոյեմբեր 13,2026 18:02 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս պահին արցախցիների վերադարձի իրավունքն իրատեսական չէ, որովհետև շատ հանգամանքներ կան, որոնք պետք է լուծվեն, հետո քննարկվի Արցախ վերադարձի հարցը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախից տեղահանված Սվետլանա Հարությունյանը։

Սվետլանան Արցախում անհետաձգելի բուժօգնության մասնագետ էր, իսկ այժմ իրեն ոչ բժշկական լեզվով բնութագրում է՝ զոհ։ Հայաստան է եկել 2023-ի սեպտեմբերի 29-ին՝ Ստեփանակերտի հիվանդանոցի վերջին վիրավորին տեղափոխելուց հետո։

Հարցին՝ արցախահայերի՝ իրենց ծննդավայր վերադարձի իրավունքը պաշտպանվա՞ծ է, իրավական պաշտպանության երաշխիքներ տեսնո՞ւմ է, օրինակ՝ ՀՀ կառավարության կողմից, Սվետլանա Հարությունյանը պատասխանեց․ «Բացարձակ՝ ոչ»։

Հետաքրքրվեցինք՝ ինքնակազմակերպվելը, իրենց հավաքական ձայնը հնչեցնելն իրատեսական համարո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իրատեսական չեմ համարում, քանի որ դեռ նոր են մարդիկ դուրս եկել սթրեսային իրավիճակից, նրանց մի մասը կորցրել է հարազատներին, մի մասն անհետ կորած են, գերիներ են։ Այն ցավը, որ մարդկանց մոտ է, ժամանակ է պետք հաղթահարելու համար, հետո նոր մեջքը ուղղելու»։

Սվետլանա Հարությունյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ շուտով տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել