Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիները դրական կարծիք ունեն սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին

Հուլիս 22,2015 17:50

«Սինջար» եզդիների ազգային միավորումն այսօր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հրավիրել էր Սահմանադրական փոփոխությունների նախագծի  քննարկմանը: Բայց հանդիպմանը եկել էին միայն եզդի համայնքի մի քանի երիտասարդ:

Ավելի վաղ «Սինջարի» նախագահ Բորիս Մուրազին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին էր դիմել՝ ազգային փոքրամասնությունների շահերը սահմանադրական բարեփոխումներում հաշվի առնելու առաջարկով. «Նախագծում շատ կարեւոր  փոփոխություն է առաջարկվում կոնկրետ ազգային փոքրամասնությունների՝ Ազգային ժողովում ներկայացված լինելու հետ կապված»:

Նա ասաց, որ դեռ չի շտապի ասել, թե կաջակցեն փոփոխությունների այս տարբերակին. «Կաջակցենք Սահմանադրական փոփոխություններին, եթե այն կետերը, որոնք մեր առաջարկի հետեւանքով են հայտնվել բարեփոխումների այս տարբերակում, կմնան այն նախագծում, որը կդրվի քվեարկության: Իսկ մենք առաջարկել ենք, որ ընտրովի մարմիններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացված լինեն: Մենք նկատի ունենք փոքրամասնություններից պատգամավորներ: Երբ հստակ հասկանանք՝ ընտրիչներ ասելով ինչ նկատի ունեն, ինչպես են այդ ընտրիչներն ընտրվում, ըստ Սահմանադրական փոփոխությունների տարբերակի, կհասկանանք, թե մենք ինչպես ենք ընտրվելու: Սա այս պահին դա անհասկանալի գործընթաց է»:

Վերջում էլ հավելեց, որ սահմանադրական փոփոխությունների այս տարբերակի վերաբերյալ մտահոգություններ չունի, եթե այս տեքսով այն մնա, իրեն կբավարարի. «Եթե այս նշված հոդվածները մնան ու դրվեն քվեարկության»:

Նա հրաժարվեց գնահատականներ տալ Սահմանադրության նախագծի այն գլուխների վերաբերյալ, որոնք չեն վերաբերում ազգային փոքրամասնություններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031