Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրանժը» Հայաստանից հեռանում է գլխիկոր, պարտված, արմատապես տապալված. «Հայկական ժամանակ»

Հուլիս 23,2015 11:46

Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում՝ «Յուքոմի» կողմից «Օրանժ Արմենիան» գնելը սովորական իրադարձություն չես համարի։ Սա, իրականում, մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսության համար։ Ընդ որում՝ ամենեւին ոչ դրական։

Խնդիրն այն է, որ «Օրանժ Արմենիայի» վաճառքի հետեւանքը լինելու է այն, որ Հայաստանից հեռանալու է համաշխարհային սուպերբրենդներից մեկը՝ ֆրանսիական «Օրանժը»։ Այսինքն՝ գործարքի ավարտից հետո Հայաստանում ներկայացված աշխարհահռչակ ընկերությունների թիվը մեկով կպակասի։ Իսկ այդպիսի ընկերությունների Հայաստանում կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել։ Սա, իհարկե, անուղղակի, բայց ցավոտ հարված է մեր երկրի տնտեսական իմիջին։ Պատկերավոր ասած, պոտենցիալ ներդրողները եթե նայեն այն հռչակավոր ընկերությունների ցանկը, որոնք ներկայացված են Հայաստանում, այնտեղ այլեա չեն գտնի «Օրանժի» անունը, եւ դա հաստատ չի առաջացնի մեր երկրում ներդրումներ անելու գայթակղություն։ Սա հատկապես ուշագրավ է այն տեսանկյունից, որ «Օրանժը» Հայաստանից հեռանում է, պատկերավոր ասած, գլխիկոր, պարտված, արմատապես տապալված։ Դժվար է գտնել մի երկրորդ օրինակ, երբ «Օրանժը» որեւէ երկրից հեռանա, այն էլ՝ այսպիսի բացասական ֆոնով։

Ucom

Հինգ տարի շարունակ Հայաստանում մոտ 300 միլիոն դոլարի ներդրում կատարելուց հետո ստացվեց մի ընկերություն, որը հիմա արժե ընդամենը մոտ 60 միլիոն դոլար։ Ընդ որում այդ 60 միլիոնից ավելի քան 50 միլիոնը բջջային կապի ծառայությունների լիցենզիան է, որը «Օրանժ Արմենիան» գնել է կառավարությունից։ Ի դեպ, երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Յուքոմը» «Օրանժ Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը գնել է հենց 60 միլիոն դոլարով։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031