Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թալանին»-ի ահազանգն ու ոստիկանության պարզաբանումը. ինչու են այցելում ցուցարարների տներ

Հուլիս 23,2015 15:53

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Դավիթ Զախարյանը News.am-ին ահազանգել էր, որ ոստիկանությունից իրենց տուն են այցելել, ճշտել են իր հեռախոսահամարը, զանգահարել եւ պահանջել են ներկայանալ ոստիկանություն՝ առանց ծանուցագիր ներկայացնելու:

Քաղաքացիական ակտիվիստ Էմին Մարտիրոսյանը նույնպես հայտնել է, որ 2 օր առաջ էլ երկու ոստիկան իրենց տուն են այցելել, ճշտել իր հոր համարը, զանգահարել ու առանց ծանուցագրի պահանջել ներկայանալ ոստիկանություն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանեց, որ ոստիկաններն այս օրերին այցելելու են ցուցարարներին՝ հունիսի 23-ի գործի հետ կապված:

Նրա խոսքերով՝ «Հունիսի 23-ի գործի շրջանակներում ոստիկանություն իրավունք ունի օպերատիվ գործողություններ կատարել եւ նշված գործողություններն իրականացնել՝ հարցում անել: Դա օրենքով սահմանված օպերատիվ հարցում է»:

Նա ասաց, որ այդ ոստիկանությունը տարբեր խնդիրներով կարող է այցելել, զրուցել քաղաքացիների հետ, որոնք մասնակցել են հունիսի 23-ի բողոքի ակցիային:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի դեպքերի հետ կապված քրգործ էր հարուցվել Քննչական կոմիտեում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031