Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում բուժվել է շուրջ 38000 ծառ և թուփ

Հուլիս 23,2015 15:26 Share

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ծառերի և թփերի բուժման աշխատանքները մեկնարկել էին  մայիս ամսին: Ծառերի առողջության ու պահպանման համար իրականացվող ամենամյա գործընթացն ապահովում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները: Ն

երկայումս ավարտվել է բուժման աշխատանքների 2-րդ փուլը: Այս ընթացքում բուժվել է շուրջ 38000 ծառ և թուփ:

Բուժման աշխատանքներն իրականացվել են ինչպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում, այնպես էլ բակերում ու մայրաքաղաքի այլ կանաչ գոտիներում:

Բոլոր այն տարածքներում, որտեղ նորից ի հայտ են գալիս վարակի նշաններ, իրականացվում են կրկնակի բուժման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել