Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը ՌԴ-ի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Հուլիս 30,2015 15:32

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին կրկին անհանգիստ վիճակին եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի փոխնախագահ Ջեյմս Ուորլիքի Երեւան այցի մասին` ասաց. «Դա նոր չէ: Շատ ակնհայտ է, որ Ադրբեջանը այդ քայլով փորձում է շանտաժի ենթարկել թե´ հայկական կողմին, թե´ միջնորդներին: Բայց կարծում եմ, որ այդ փորձերը արդյունք չեն տա»:

Հարցին՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին՝ զենք գնելու համար 200 միլիոն դոլար վարկ տրամադրելուց ի՞նչ իրավիճակ է տարածաշրջանում են, կարծիքներ են հնչում, որ բալանսը խախտվել է, Քոչարյանն ասաց, որ բալանսի խախտում չի եղել. «Մեր նպատակը հենց բալանսը պահպանելն է»:

Դիտարկմանն էլ՝ որ ա բիզնես պրոյեկտ էր, որպեսզի Ադրբեջանն էլ 3 միլիարդ դոլարի զենք գներ՝ Քոչարյանն ասաց. «Ադրբեջանը կարող է գնել զենք ցանկացած շուկայում, բայց պետք է գիտակցել, որ Ադրբեջանը ծախսում է գետնից դուրս եկած դոլարները՝ նավթադոլարները, եւ ավելի լավ եղանակ չի գտել, քան սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել, որն անհեռանկարային է: Վերջիվերջո, այսօրվա հարաբերակցությունը շատ ավելի բարենպաստ է, ի օգուտ հայկական կողմի, քան այն, որ եղել է 90-ականների սկզբներին, հենց այն ժամանակ էր, որ Ադրբեջանն ամեն անգամ փորձում էր հարձակում ձեռնարկել եւ պարտություններ կրել:

ԵՄ-ՀՀ բանակցային նոր փուլի համար Եվրահանձնաժողովի կողմից մանդատի տրամադրման գործընթացի ձգձգման հետ կապված Քոչարյանը հայտարարեց, թե մանդատ ստանալու համար պետք է բոլոր երկրների համաձայնությունը ստանանք եւ այդ կոնսենսուսային որոշում պետք է լինի. «Նման որոշումները ԵՄ-ում արագ չեն արվում: ՀՀ-ԵՄ հարաբերությունները դրական վիճակում են գտնվում»

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031