Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Հաղթական հակապատերազմի հինգերորդ բանաձևը «օրորոցային վրեժն» է»

Օգոստոս 08,2015 12:23

«Արի տուն» ծրագրով Հայաստանում գտնվող Ս.Դ.Հ.Կ. սփյուռքահայ երիտասարդներին ընդունելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց հայրենասիրության, Հայաստանում բանակաշինության գործընթացների եւ Հայրենիքի անվտանգության ապահովման գործում հայկական զինված ուժերի առջեւ դրված խնդիրների մասին:

Նախարարը հնչակ երիտասարդներին ներկայացրեց նաեւ ՀՀ ապագային ուղղված մեր հաղթական հակապատերազմի իր հինգ բանաձեւերը, որոնցով յուրաքանչյուր ժամանակահատվածում կունենանք հաղթանակներ:скачанные файлы

  1. Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ապրում է ավելի քան 10 միլիոն հայ: Ավելին, ամբողջ աշխարհում ապրում են բազում կրոնափոխ հայեր, որոնք ցանկանում են վերընդունել քրիստոնեությունը եւ համախմբվել Հայաստանի շուրջ: Հետեւաբար, մենք պետք է ունենանք 10 միլիոնից ավելի ժողովուրդ-բանակ, կամ բանակ-ժողովուրդ:
  2. Սփյուռքի գաղթօջախների յուրաքանչյուր ղեկավար մի գումարտակի հրամանատար է եւ հայ ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ պետք է հայրենիքի նվիրյալ զինվորը լինի:
  3. Մենք սփռված ենք ամբողջ աշխարհով մեկ: Եվ եթե ամբողջ աշխարհի անվտանգության միջավայրը դիտարկենք որպես մի մեծ շրջանակ եւ Հայաստանը՝ դրա կենտրոնում, պարտավոր ենք դժվար իրավիճակում հայտնվելու դեպքում օգտվել դրանից: Այսինքն, աշխարհասփյուռ հայության ողջ ներուժը՝ կրթական, գիտական, տեղեկատվական, լոբբիստական, ինչու չէ՝ նաեւ նյութական միջոցները ուղղել դեպի Հայաստան եկող սպառնալի սլաքները նվազագույնի հասցնելուն:
  4. Հայաստանն աստիճանաբար հզորացնելով՝ ընդլայնել Հայաստանի հնարավորությունները եւ ազդեցությունը թե տարածաշրջանում, թե միջազգային ասպարեզում: Հայաստանին ուղղված ջանքերը պետք է ուղիղ համեմատական լինեն շրջապատող երկրների տարածքներին եւ հակադարձ համեմատական՝ հակառակ ուղղությամբ:
  5. Մեր ապագային ուղղված անվտանգության հիմնական ուղղությունը «օրորոցային վրեժի» մեջ է: Որքան շատ երեխաներ ծնվեն, որքան օրորոցներ շատ լինեն հայ օջախներում, այնքան մեծ կլինի հայ ժողովրդի թվաքանակը, կլուծվեն ժողովրդագրությանը վերաբերվող բազմաթիվ խնդիրներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31