Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառխախտման դեպքերի բացահայտում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների   կողմից

Օգոստոս 18,2015 17:55
bnapahpanutyun

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն՝ ապօրինի հատված  20 ծառի, 4 մ3 վառելափայտի անտառից դուրսբերման և կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար:

30.07.2015թ. անտառխախտման արձանագրություն է կազմվել «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Վ. Պետրոսյանի նկատմամբ` 2 հա բնական ծագումով մատղաշ ծառերը վնասելու, խոշոր և մանր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար:

31.07.2015թ. նույն տեղամասում անտառխախտման արձանագրություն է կազմվել Ս. Պետրոսյանի նկատմամբ` ապօրինի հատված 8 կանգուն ծառի համար:

03.08.2015թ. «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 5-րդ պահաբաժնում անտառխախտման արձանագրություն է կազմվել Ա. Զաքարյանի նկատմամբ` ապօրինի 4մ3 վառելափայտի դուրս բերման համար: Հաջորդ օրը նույն տեղամասում` Մ. Մովսիսյանի նկատմամբ` կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար:

06.08.2015թ. «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում Մ. Պողոսյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար:

13.08.2015թ. «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում անտառխախտման արձանագրություն է կազմվել Խ. Ալիխանյանի նկատմամբ` ապօրինի հատված 10 կանգուն ծառի համար:

Նշված վեց անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31