Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը «Նուբարաշեն»-ում հանդիպել է Հայկ Կյուրեղյանի հետ

Օգոստոս 26,2015 16:51

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրում է.

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Հայկ Կյուրեղյանի հետ, ում համար մեղադրող դատախազը 14 տարվա ազատազրկում է պահանջել:

Կյուրեղյանի դատավարությունը դեկտեմբերից ընթանում է նրա բացակայությամբ. նա դատական սանկցիայի կիրառմամբ 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից ու այդ տասը ժամը չգիտես ինչու 8 ամսում չի լրացել:

Մեր զրույցի ժամանակ Կյուրեղյանն ասաց, որ ցանկանում է դատարանում պաշտպանական ճառով հանդես գալ:

Մեծ է հավանականությունը, սակայն, որ առաջիկա դատական նիստերին էլ նրան դատարան չեն տանի, այսինքն՝ կզրկեն պաշտպանական ճառով եւ վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից:

Որպես ՀՀ քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր դատապարտում եմ Կյուրեղյանի նկատմամբ կիրառվող հաշվեհարդարային մոտեցումը եւ արձանագրում. դատարանը ուղղակիորեն ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի անօտարելի իրավունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31