Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը ներկա գտնվեց հայ և թուրք տուրօպերատորների հանդիպմանը

Օգոստոս 27,2015 10:19

Կարևորելով տուրիզմի ոլորտի տնտեսական նշանակությունը, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունը՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մասնակցեց Հայ և թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպմանը, որը տեղի ունեցավ օգոստոսի 26-ին, Երևանում:

Տուրօպերատորների ցանցը ձևավորվել է ԱՄՆ ՄԶԳ «Կամուրջներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տուրիզմի միջոցով ստեղծել միջսահմանային տնտեսական ակտիվություն: Ցանցին անդամակցում են տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կազմակերպություններն ու տուրօպերատորները:

«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, – ասաց դեսպան Միլսը, – համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:

Հայ և թուրք տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: Թուրք տուրօպերատորները տուրիզմի կայացած ոլորտ են ներկայացնում և ձգտում են ավելի բազմազան դարձնել դեպի Թուրքիա առաջարկվող ավանդական տուրիստական փաթեթները: Հայ տուրօպերատորները փորձում են ընդլայնել եղած հնարավորությունները՝ առաջարկելով շրջագայություններ մեկից ավելի երկրներ:  Տուրօպերատորների ցանցը հեշտացնում է միջսահմանային ճամփորդությունների շուրջ համագործակցությունը: Չնայած տուրօպերատորների ցանցը գործում է սոցցանցի միջոցով, պարբերական դեմ առ դեմ հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների տուրօպերատորներին կիսել մտահոգությունները և համաձայնեցնել միասնական ճամփորդական առաջարկները:

«Տուրիզմը կարևոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջև համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը և օգուտներ ապահովում բոլորի համար, – ասաց դեսպան Միլսը, – միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ»:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տուրիզմի ոլորտի հետ սկսել է աշխատել 2000 թվականից: Սկզբնական շրջանում աշխատանքներ են տարվել ծառայությունների մատուցումը բարելավելու և տուրիստական ոլորտում ներուժ ձևավորելու ուղղությամբ: Հայաստանում շարունակվող «Կամուրջներ» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է ԱՄԱՓ Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ, որն առավել հայտնի Հայաստանի պատմամշակութային վայրերում տեղադրած տեղեկատվական վահանակներով:

Նախքան տուրօպերատորների ցանցի հիմնադրումը «Կամուրջներ» ծրագիրն օգնել է տեղացի գործընկերներին ձևավորել Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքը Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի միջև:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31