Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենայն հավանականությամբ, Ուկրաինան բողոքի նոտա կհղի Հայաստանին Ակսիոնովին ընդունելու համար». «168 ժամ»

Սեպտեմբեր 10,2015 12:16

«Ակսիոնովի ընդունելությունը Հայաստանում ոչ բարեկամական քայլ է Ուկրաինայի նկատմամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը՝ անդրադառնալով Ղրիմի, այսպես կոչված, ղեկավար Սերգեյ Ակսիոնովի՝ ՀՀ կատարելիք այցին։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ սա ՌԴ իշխանությունների կողմից կազմակերպված այց է, որը ՀՀ իշխանությունները չեն մերժել խնդիրներից խուսափելու նպատակով, նա պատասխանեց, որ եթե ՌԴ իշխանություններն ինչ-որ բան են պլանավորում Հայաստանում, իսկ ՀՀ իշխանությունները չեն կարող նրանց հակադրվել, ապա երկրի արտաքին քաղաքականության անկախությունը հարցականի տակ է հայտնվում։

«Կարծում եմ, որ ԵՄ-ն այս այցին կանդրադառնա ավանդական կերպով՝ իր անհանգստությունը և մտահոգությունը հայտնելով, իսկ Ուկրաինայի կողմից սա կընկալվի՝ որպես ոչ բարեկամական քայլ, և, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա կհղի հայկական կողմին»,- ասաց Սերգի Գերասիմչուկը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Ամեն երկիր իր շահերով է առաջնորդվում: Իրենք էլ Ադրբեջանին զենք են մատակարարում, Արցախում կռվում էին մեր դեմ, ճանաչում են իրենց տարածքային ամբոջականությունը և ընդհանրապես մեր թշնամու բարեկամն են:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930