Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման պատրաստվածությանը վերաբերող հարցերին

Սեպտեմբեր 11,2015 16:32 Share

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված սեպտեմբերի 13-ին մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման պատրաստվածությանը վերաբերող հարցերին:

Զեկույցով հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ, ինչպես միշտ, այս անգամ եւս կարվի հնարավորն ընտրությունները բարձր մակարդակով, բաց եւ թափանցիկ, ժողովրդավարական նորմերին լիովին համապատասխան անցկացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել