Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի «շանտաժը»՝ Գալուստ Սահակյանին. «Կազմակերպում եք դավադրություն՝ ժողովրդի թիկունքում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2015 12:47

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նիստը , եւ ինչպես սպասվում էր, սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ ՀԱԿ-ի եւ Ժառանգության պատգամավորներն իրենց դժգոհությունը ներկայացրին:

Նախ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նոր պատգամավորին՝ Կարեն Բեքարյանին, որը Արփինե Հովհաննիսյանի փոխարեն ընդգրկվել է ՀՀԿ խմբակցությունում:

ՀԱԿ խմբակցության Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ օրակարգի գլխավոր հարցին՝ սահմանադրական փոփոխություններին: Նրա խոսքերով՝ «Խնդիրը բախտորոշ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, մեր քաղաքացիները պետք է առավելագույնս տեղեկացված լինեն փաստաթղթին, ուստի ՀԱԿ-ը առաջարկում է ԱԺ նախագահին քվեարկության դնել սահմանադրական փոփոխությունների քննարկումը ուղիղ եթերով հեռարձակելու մասին որոշումը»:

Գալուստ Սահակլյանը պատախանեց, որ դրա համար նախ ժամանակ է պետք եւ ֆինանսական ռեսուրսներ. «Այնպես որ, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»:

Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Դուք իրականում փորձում եք կազմակերպել դավադրություն՝ ժողովրդի թիկունքում: Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ դուք վախենում եք հասարակական կարծիքից, ուզում եք գաղտնի անել ժողովրդից եւ նրան  մասնակից չդարձնել: Դուք առաջինը պիտի շահագրգռված լինեիք, որ ժողովուրդը այս ամբողջ ընթացքին հետեւեր: Եթե դուք վախենալու բան չունենայիք, ռեսուրս էլ կգտնեիք, ամեն ինչ էլ: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է թաքնված այս ամենի հետեւում»:

Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Ընդունեցի շանտաժը»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հիշեցրեց, որ ԱԺ նիստերը Parliament.am կայքում եւ Հ3 հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվում են: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հստակեցրեց, որ խոսքը Հ1-ով հեռարձակման մասին է, որը ավելի լայն լսարան կապահովեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930