Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն դրական է տրամադրված

Սեպտեմբեր 15,2015 13:24

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեծամասնությունը դրական է տրամադրված սահմանադրական փոփոխություններին: Այսօր այդ մասին լրագրողների  հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Այս պահի դրությամբ էլ պետք է փաստեմ, որ ԲՀԿ պատգամավորների մեծամասնությունը դրական է տրամադրված սահմանադրական փոփոխություններին»,- ասաց նա`խմբակցության նիստից հետո:

Նա նաեւ ասաց, որ ԲՀԿ-ական պատգամավորների մոտ դեռ որոշ մտահոգություններ էլ կան նախագծի հետ կապված, ինչի մասին ասվել է նախկինում: «Քանի որ ամենը դեռևս ամփոփ տեսք չունի, առաջիկայում, երբ այս ամենը նաև իրավական հարթությունում կամփոփվի, բնականաբար հայտարարությամբ հանդես կգանք»,- այսպիսի որոշում է կայացրել ԲՀԿ խմբակցության նիստը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930