Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ցեկալոն վարպետության դաս անցկացրեց ուսանողների համար

Սեպտեմբեր 18,2015 18:33

Հայտնի շոումեն, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վարպետության դաս անցկացրեց Երեւանի պետական համալսարանի Մասս մեդիա գիտակրթական կենտրոնում, որին ներկա էին ուսանողներ հայաստանյան տարբեր բուհերից, ինչպես նաեւ մեդիաոլորտի աշխատակիցներ: Հանդիպման նպատակն էր ուսանողներին եւ մեդիալորտի տեղի մասնագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու հեռուստաարտադրության գործընթացի առանձնահատկություններին եւ միջազգային փորձին:

Հանդիպման ընթացքում ճանաչված պրոդյուսերը անդրադարձ կատարեց հեռուստաարտադրության ստեղծման ողջ գործընթացին, ինչպես նաեւ զուգահեռներ անցկացրեց ռուսական եւ արտասահմանյան եղած պրակտիկաների միջեւ:

Ալեքսանդր Ցեկալոյի խոսքով՝ մեդիաոլորտի աշխատակիցների համար չափազանց կարեւոր է լավագույնս ճանաչել շուկան, անհրաժեշտ տեղեկատվություն ունենալ պարբերաբար ստեղծվող միջազգային նախագծերի, սերիալների, հաղորդումների մասին:

Նա խորհուրդ տվեց ներկաներին առավելագույն ուշադրությամբ, նվիրվածությամբ ու սիրով անել սեփական աշխատանքը՝ իհարկե հաշվի առնելով հեռուստադիտողներին ճաշակը, ցանկությունները, սակայն, մասնագետի դիտարկմամբ, ամենակարեւորը պատասխանատու լինելն է սեփական աշխատանքի նկատմամբ:

Նա պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին, կիսվեց սեփական փորձով:

Cekalo-EPHԱլեքսանդր Ցեկալոն Հայաստանում է ԵՊՀ Մասս մեդիա գիտակրթական կենտրոնի հրավերով, որը ստեղծվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախաձեռնությամբ: Մասս մեդիան մագիստրոսական կրթություն է իրականացնում հեռուստատեսային ամենատարբեր մասնագիտություններով: Ուսանողներն ուսումնառության ընթացքում ներգրավվում են հեռուստատեսային տարբեր նախագծերում եւ հնարավորություն ստանում գործնականում կիրառելու ձեռք բերած հմտությունները: Ոլորտի օտարերկրյա ներկայացուցիչների հետ սա առաջին հանդիպումը չէր. նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930