Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. պաշտպան

Օգոստոս 20,2026 11:11 Share

Իրավաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարճ անդրադարձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի «սենսացիոն տեսահոլովակին»։

Ինձ պատիվ է վիճակվել պաշտպանելու մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի երկարամյա դասախոսի, Հայոց Պատմության ամբիոնի ղեկավարի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի, կարկառուն գիտնականի և աներևակայելի պարկեշտ մարդու՝ Էդիկ Գարեգինի Մինասյանին։

Պարոն Մինասյանին ներկայացված մեղադրանքը չունի որևէ հատման գիծ ժամանակակից կամ նույնիսկ մեզ երբևէ հայտնի որևէ քաղաքակրթության կողմից կիրառված քրեական իրավունքի հետ, այն չունի որևէ հատման գիծ նույնիսկ հասարակ տրամաբանության հետ, միգուցե մեղադրանքը հնարավոր լինի բացատրել քվանտային մեխանիկայի տիրույթում, բայց ես այդ գիտությունից հեռու եմ։

Մի բանի մեջ եմ վստահ. ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է պարոն Մինասյանի անմեղությունը, իսկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մեկ այլ տեսահոլովակով հերքելու է անմեղության կանխավարկածի բացահայտ և կոպիտ խախտմամբ այսօր տարածված տեսահոլովակում պարոն Մինասյանի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։

Դատաքննությունը լինելու է հրապարակային և լիահույս եմ, որ այն լրատվամիջոցները, որոնք այսօր բավականին օպերատիվ տարածեցին հակակոռուպցիոն կոմիտեի «սենսացիոն տեսահոլովակը», նույնպիսի ջանասիրությամբ կլուսաբանեն հիշյալ դատական գործի ընթացքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31