Լրահոս
Օրվա լրահոսը

«Միացյալ Նահանգները հանդիսանում է գործընկեր եւ բարեկամ». ԱՄՆ-ի պետքարտուղարը շնորհավորում է հայ ժողովրդին. Amerikayidzayn.com

Սեպտեմբեր 19,2015 11:25

“Միացյալ Նահանգները հանդիսանում է գործընկեր եւ բարեկամ, որը լիովին սատարում է Հայաստանի անվտանգությունը, բարգավաճումը եւ ժողովրդավարական զարգացումը”, ասված է Հայաստանի Անկախության տոնի առթիվ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից հղված ուղերձում: “Ամերիկյաի Ձայն”-ը ուղերձի տեքստը ներկայացնում է ամբողջությամբ.

«Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից լավագույն մաղթանքներն եմ հղում հայ ժողովրդին, որը սեպտեմբերի 21-ին տոնում է Անկախության օրը:

Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ամուր են քան երբեւէ, ինչի մասին կրկին անգամ վկայում է Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների պատմական ծավալը: Մենք շնորհակալ ենք միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայ զինվորականների նվիրվածության եւ անձնազոհության համար, եւ միասին ենք տոնում մեր երկու ժողովուրդների մշակութային կյանքը հարստացրած հայերի բազում նվաճումները:

Նշելով անկախության 24-րդ տարեդարձը, համոզվա՛ծ եղեք, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է գործընկեր եւ բարեկամ, որը լիովին սատարում է Հայաստանի անվտանգությունը, բարգավաճումը եւ ժողովրդավարական զարգացումը:

Շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին եւ մաղթում խաղաղ ու բարգավաճ տարի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930