Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ բովանդակությամբ տեսանյութեր են տարածվել Իջևանի քաղաքապետի թեկնածուի անվան շուրջ. մանրամասներ. «Ժողովուրդ» 

Սեպտեմբեր 19,2015 11:46

Սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում՝ մասնավորապես Ֆեյսբուքի «Իջեւան» խմբում, տեղադրվեցին Յութուբից ներբեռնված, կեղծ օգտատերերի կողմից տարածվող տեսանյութեր: Դրանցում քաղաքապետի թեկնածու, Իջեւանը 1999-2011թթ. ղեկավարած, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանը ներկայացվում էր շատ վատ ձեւով: Այդ տեսանյութերից 1-2-ում վիրավորանք կար նաեւ Վ. Ներսիսյանի փաստացի սեփականությունը հանդիսացող «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի հասցեին:

Ներկայումս այդ տեսանյութերը Յութուբում ջնջվել են: Սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախօրյակին Վ. Ներսիսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, թե իրեն վարկաբեկող  տեսանյութերի հեղինակներին բացահայտելու նպատակով ինքը դեռ օրեր առաջ բանավոր դիմել է ոստիկանություն, իսկ առաջիկայում նաեւ գրավոր է դիմելու: Երեկ «Ժողովուրդը» ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ վերը նշված տեսանյութերի կապակցությամբ ո՛չ Վ. Ներսիսյանը, ո՛չ էլ Ն. Խաչիկյանը գրավոր չեն դիմել ոստիկանություն:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930