Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված համերգ Աստանայում

Սեպտեմբեր 21,2015 18:24

Սեպտեմբերի 18-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Կոնգրես-հոլ» համերգասրահում Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Աստանայի ֆիլհարմոնիայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կայացավ համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:

Համերգին ներկա էին Ղազախստանում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկաների թվում էին Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը, հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Երմեկ Կոշերբաևը, հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ժումաթայ Ալիևը և այլ պաշտոնատար անձինք:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց դեսպան Արա Սահակյանն` ամփոփ ներկայացնելով անկախությունից ի վեր Հայաստանի կայացման ուղին:

Համերգին հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Չուխաջյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից: Ներկաներն առանձնակի ջերմությամբ ընդունեցին «Աստանա-օպերա»-ի առաջատար մեներգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի կատարումները:

hamerg astanayumՀամերգը տեսագրվեց ղազախական «Խաբար» հեռուստաընկերության կողմից և առաջիկայում կցուցադրվի ղազախական հեռուստատեսությամբ:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930