Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Սիսակյան 3 վթարային շենքի վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցեր

Սեպտեմբեր 22,2015 11:26

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հերթական անգամ հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Քննարկվել են բնակիչների վերաբնակեցման երրորդ փուլին առնչվող հարցեր:

Քաղաքապետի տեղակալը ներկաներին մեկ անգամ ևս ներկայացրել է բնակարանների փոխհատուցման կարգն ու ընթացակարգը, ինչպես նաև պատասխանել է ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին:

Վերաբնակեցման գործընթացն առավել կազմակերպված և արագ անցկացնելու նպատակով Վահե Նիկոյանը բնակիչներին հորդորել է նախապես պատրաստել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ հավելելով, որ այս փուլում ևս, ինչպես նախորդ բոլոր փուլերում, բնակարանների ընտրությունը կկատարվի վիճակահանությամբ:

Հարկ է նշել, որ այս փուլը գործընթացի վերջին փուլն է, որով ամբողջությամբ ավարտվում է վերոնշյալ շենքի բնակիչների նոր բնակարաններում վերաբնակեցնելու գործընթացը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930