Լրահոս
Օրվա լրահոսը

Լեղուղիների դիսկինեզիա

Սեպտեմբեր 24,2015 11:00

Լեղուղիների դիսկինեզիան լեղարտադրող համակարգի շարժողական գործունեության խանգարումն է։ Հիվանդության ծագման պատճառները բազմազան են` կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարումներ, զանազան վարակիչ հիվանդություններ (մեծ դեր է խաղում վիրուսային հեպատիտը), որովայնի խոռոչի օրգանների տարբեր տեսակի հիվանդություններ։

Հիվանդությունն ունի հիպերկինետիկ (բարձր շարժունակություն) եւ հիպոկինետիկ (ցածր շարժունակություն) ձեւերը։ Վերջինիս կարելի է ավելացնել նաեւ ատոնիկ (շարժունակության բացակայություն) ձեւը։

Բուժումը։ Առաջին հերթին պետք է ապահովել հանգիստը, հնարավորին չափ բացառել զանազան գերլարվածությունները, կարգավորել քունը, զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով։ Եվ, իհարկե, պահպանել դիետա։

Դեղաբույսերի բուժական հավաքները նշանակվում են՝ հաշվի առնելով հիվանդության ձեւերը։ Հիպերկինետիկ ձեւի ժամանակ առաջարկվում է յոթնտերեւուկ (կոճղարմատ) 10 գրամ, մանդիկ մսագույն (կոճղարմատ) 40 գրամ: Երկու թեյի գդալ հավաքին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր եւ թրմել 30 րոպե։ Խմել 1/3 բաժակ, օրական 3 անգամ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
23.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930