Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ գործով որոշումը` հոկտեմբերի 1-ին

Սեպտեմբեր 24,2015 16:05 Share

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, մեղադրանք է առաջադրվել:
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյան) պետք է հրապարակվեր այս գործով որոշումը: Սակայն դատական նիստը հետաձգվեց` դատախազի բացակայության պատճառով: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 1-ին` ժամը 16.00-ին:

Հիշեցնենք, որ պարոն Բաղդասարյանի կարծիքով` այս մեղադրանքը ոչ թե իր դեմ է, այլ դա հետապնդում է ողջ փաստաբանական ինստիտուտի դեմ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել