Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը՝ Ղարաբաղի հակամարտության մասին. «Համանախագահները հավատարիմ են այս գործընթացին». Tass

Սեպտեմբեր 28,2015 14:04

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նոր որոշումներ փնտրելու եւ արդեն ընդունվածներն իրականացնելու գործին: Այս հայտարարությունն, ըստ «TASS»-ի, արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվեց այս հնարավորությունը՝ համաձայնեցնելու մեր մոտեցումները եւ համոզվելու, որ մենք ավելին կարող ենք անել ի լրումն արդեն ընդունված քայլերի, որպեսզի առաջ շարժվենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»,- բացելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ համանախագահ հետ հանդիպումը, մասնավորապես, նշել է Լավրովը:

Նա նաեւ ավելացրել է, որ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը նվիրված է այս գործընթացին, անկախ այն բանից՝ խոսքը ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնության, թե այդ ուղղությամբ Ռուսաստանի ներդրած ջանքերի մասին է՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ այդ երկրների հարաբերությունները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930