Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է Երևան- Ստեփանակերտ համագործակցությունը

Սեպտեմբեր 29,2015 17:13

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում հետևողականորեն շարունակվում են իրականացվել համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով Ստեփանակերտից և Մարտակերտից սոցիալապես անապահով 20 երեխա այցելել է Երևան՝ էքսկուրսիայի: Երեխաներին ընդունել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ երեխաները եղել են Էջմիածնի Մայր տաճարում, Գառնիում և Գեղարդում, «Հաղթանակ» զբոսայգում, Կենդանաբանական այգում: Երկօրյա էքսկուրսիայից երեխաները Արցախ են վերադարձել տպավորված, նվերներով և բարձր տրամադրությամբ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930