Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդությունը հզոր շարժիչ ուժ է, որը նաև ապագայի հույսն ու երաշխիքն է». Տարոն Մարգարյան

Հոկտեմբեր 08,2015 18:35

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Ապագա» հայ երիտասարդների  կրթական  նորարական համաժողովի երիտասարդների պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Առանձնակի կարևորելով երիտասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է լսելու և քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

«Երիտասարդությանն առնչվող հարցերը միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էլ՝ դիտվել մեր առաջնահերթությունների շարքում: Հենց այդ նպատակով էր Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ստեղծումը, որն այսօր իր անմիջական ու կարևոր մասնակցությունն ունի մայրաքաղաքում իրականացվող բոլոր ծրագրերում, որոնց մի մասն, ի դեպ, հենց երիտասարդության կողմից արված առաջարկությունների հիման վրա է կազմվում: Երևանի քաղաքապետարանում այսօր հարյուրավոր երիտասարդներ են աշխատում, ովքեր իրենց կարևոր ներդրումն ունեն մեր քաղաքի զարգացման պատասխանատու գործում: Անշուշտ, պատրաստ ենք նաև ձեզ հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղղություններն ու ծավալել արդյունավետ փոխգործակցություն»,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև համոզմունք է հայտնել, որ այս օրերին քաղաքում իշխող բարձր տրամադրությունը կփոխանցվի նաև մայրաքաղաքում հյուրընկալված երիտասարդներին, և  նրանք նույնպես կդառնան տոնի անմիջական մասնակիցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ` պատվիրակության անդամներն իրենց հերթին ընդգծել են, որ մեծ սիրով են մասնակցելու տոնակատարություններին: Կարևորելով Երևանի քաղաքապետի մոտեցումները երիտասարդության ներուժն օգտագործելու հարցում` վերջիններս իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակիցը դառնալու մայրաքաղաքում կյանքի կոչվող տարբեր ծրագրերին: Հանդիպման շրջանակում երիտասարդները նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացման հետ կապված իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ողջունելով նրանց հետաքրքրությունը` Տարոն Մարգարյանն առաջարկել է սերտացնել փոխգործակցությունը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հետ ու այդ առաջարկները ներկայացնել կոնկրետ ծրագրերի տեսքով:

«Երիտասարդությունը հզոր շարժիչ ուժ է, որը նաև ապագայի հույսն ու երաշխիքն է, և մենք մեր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու ենք լինել մեր այն երիտասարդների կողքին, ովքեր իրենց լուման կարող են ներդնել Երևանի զարգացման գործում»,- ընդգծել է քաղաքապետը: 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031