Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Թալալյան. «Կոչում չստանալը ողբերգություն չէ, ստանալն էլ աստղային հիվանդություն չի առաջացնում»

Հոկտեմբեր 19,2015 17:51

Aravot.am-ը ճանաչված թավջութակահար եւ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում արվեստագետներին տրվող կոչումներին: «Կոչումը վատ բան չէ, ոչ էլ գերնպատակ: Կոպիտ ասած՝ կտան, կտան, չեն տա, չեն տա: Եթե մարդը կայացած է, ինքնաբովանդակ, իր համար կոչում չստանալը ողբերգություն չէ, ոչ էլ ստանալն է աստղային հիվանդություն առաջացնում»,-պատասխանեց արվեստագետը:

Նա մեկ այլ հարցի մասին էլ խոսեց: Արամ Թալալյանը փաստեց, որ հայաստանյան մշակութային կյանքում կատարվել են բաներ, որոնք անհնար է շտկել: Դրանցից մեկն էլ «Հայհամերգի» վերացումն էր: «Հայհամերգը» հավասարաչափ ապահովում էր համերգների կազմակերպումը շրջաններում՝ Սյունիքից մինչեւ Լոռի ու Տավուշ: Դա քանդվել է, մինչդեռ եթե պահվեր, թեկուզ քիչ գումարով, մեծ դժվարությամբ այդ անիվը կաշխատեր ու կապահովեր, այսպես կոչված, պրոդյուսերական գործառույթը: Հիմա շատ բարդ է մարզերում համերգներ կազմակերպելը, ինչի պատճառով մեր «Արս Լունգա» դուետը  արտասահման ավելի հաճախ է գնում, քան  ՀՀ մարզեր»,-նշեց արվեստագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ wikipedia.org-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031