Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀԿ շտաբի ղեկավար

Հոկտեմբեր 19,2015 22:03

«Պարոն վարչապետը արձակուրդ չի մեկնելու»

«Փաստորեն, ձեր հրապարակումներն այս անգամ ճիշտ էին եւ ձեր կանխատեսումները ճիշտ էին»,- հոկտեմբերի 19-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել է Հանրապետական կուսակցության մասնակցությունը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին եւ շտաբի ձեւավորման հարցերը: Նա հավալեց, որ ՀՀԿ-ն շտաբի պետի պաշտոնում տեսնում է Հովիկ Աբրահամյանին. «Կուսակցության նախագահը հանձնարարել է հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձեւավորել, ղեկավարել շտաբերը: Հանրապետության վարչապետն արդեն մոտ օրերս կձեւավորի գործընկերների հետ՝ մեզ հետ միասին այդ շտաբները»:

Հարցին, իսկ դա չի խանգարի՞ վարչապետի լինելու հանգամանքին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ ոչ. «Որովհետեւ կա «Հանրաքվեի մասին» օրենք, «Հանրաքվեի մասին» օրենքը հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով իրականացնել ե՛ւ իր գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները, ե՛ւ նաեւ իրականացնել հանրաքվեի շտաբի պետի գործառույթները: Բնականաբար, «Հանրաքվեի մասին» օրենքով: Կարճ ասած, պարոն վարչապետը արձակուրդ չի մեկնելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031